HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կայուն սոցիալակա՞ն», թե՞ «ահաբեկչական» բյուջե

ԱԺ-ում մեկ շաբաթ շարունակ քննարկվելու է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը: Տարբեր քաղաքական գործիչներ արդեն «անվանակոչել» են պետական բյուջեի նախագիծը: Նախ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ բյուջեն «սոցիալական» է, իսկ Վարդան Բոստանջյանը բյուջեին տվել է «հետճգնաժամային» անունը: Պետության 2011 թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ այլ դիրքորոշում ունի ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը: Նրա ասելով էլ` գալիք տարվա բյուջեն ոչ ավել ոչ պակաս «ահաբեկչական բյուջե» է: Իսկ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան էլ «Հետքին» ասաց, որ 2011-ի բյուջեն «կայուն սոցիալական» է: Նախագծով սոցիալ-մշակութային ճյուղերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, հանգիստ, մշակույթ, սպորտ) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2%: Հ. Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե 2011 թ. պետական բյուջեով նախատեսված սոցիալական ոլորտին հատկացվող գումարներն արդյոք բավարար են թանկացումներին եւ այլ մարտահրավերներին դիմակայելու համար: «Նման նպատակ ոչ մի երկիր չի կարող իր առջեւ դնել եւ չի էլ դնելու: Սոցիալական խավի կարիքները բավարարելու նախապայման ոչ մի երկրի բյուջե չունի եւ չի կարող ունենալ»,- ասում է պատգամավորը: Իսկ այն հարցին, թե նախատեսվող գազի գնի թանկացումն ի՞նչ հետեւանքներ կունենա սոցիալապես խոցելի խավի վրա, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Երբ գազը թանկանա նոր այդ թեման կքննարկենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter