HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք «Հետք» տպագրի այսօրվա համարում

  • Նախարարի եկամուտներն ավելացել են 45 անգամ
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի դրամական եկամուտները 2009 թվականին ավելացել են մոտ 45 անգամ` 2008-ի համեմատ: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • «Հայինկասացիա»-ի տնօրենը օրն անցկացնում է մեքենայի մեջ
Մեր ձեռքի տակ են «Հայինկասացիա» փակ բաժնետիրական ընկերության  գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյանի ընկերության ավտոմեքենաների «Վառելանյութի օգտագործման չափաքանակներ սահմանելու մասին» տարբեր ամիսների կայացրած հրամանների պատճենները: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • Անհետացող քանդակների քաղաքը-3
«Նոր պատճենը խրել են պատի մեջ, բանտարկել են, քաղբանտարկյալ է իմ հայրը, այլեւս էն գլուխը չի, խեղճ է, խեղճացած, պատի մեջ: Հիմա ակնհայտ երեւում է, որ բրոնզ չի, չի փայլում այլեւս»,- պատմում է Լևոն Ներսիսյանի դուստրը` Մարիան: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)
  • ՓՄՁ-ները շահագրգռված չե՞ն կառավարության առաջարկով. կառավարության հակաճգնաժամային ծրագրի հետքերով
Շուրջ 2  տարի է՝ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում իրականացնում է փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորման  ծրագիրը, սակայն մինչ օրս, ըստ պաշտոնական տվյալների, 21 ընկերության է աջակցություն ցուցաբերվել, որից մեկն էլ, ինչպես պարզեցինք, հրաժարվել է վարկից։ (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Գործարանները խաղողի մթերման գինը որոշում են իրենց հաշվարկներով
Հոկտեմբերի 5-ից խաղողի մթերում է իրականացնում ԱԺ պատգամավոր, գեներալ-մայոր Սեյրան Սարոյանին պատկանող «Սար Կոպ» գինու, օղու, կոնյակի գործարանը: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)
  • Գյուղ դարձած նախկին բանավանը` Ազատամուտ
Իջեւանից 14 կմ հեռավորությամբ գտնվող Ազատամուտը, Թումանյանի հերոսի խոսքերով ասած, հին «ադաթից» ընկել է, իսկ «նորն էլ չգիտի, թե ինչ է եկել»: (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)
  • Սալմա. մի ձիու պատմություն
Ձի գնելը բոլորովին չէր մտնում մեր՝ հիպոթերապիայի կենտրոնի ծրագրերի մեջ։ Նրա տերը՝ մի ծանոթ գյուղացի, մի օր բերեց նրան մեզ մոտ ու խնդրեց գնորդ գտնել ձիու համար, թե չէ... կմորթի նրան։ (Հեղինակ` Հասմիկ Հովհաննիսյան)
  • 2010թ-ին  Ոսկեպար գյուղում բնակչության բնական աճ է գրանցվել
2010թ-ի ընթացքում Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գրանցվել է ծնունդների` վերջին տաս տարվա համար աննախադեպ թիվ, արդեն ծնվել է 15 երեխա, եւս երկու կամ երեք փոքրիկ լույս աշխարհ կգան մինչեւ տարվա վերջ: (Հեղինակ` Սյուզաննա Սիրադեղյան)
  • Ամենահիշվողը հրաժեշտի պահն էր Տաթեւին
Ճոպանուղու վագոնը մոտենալուն պես հարթակում հավաքվածներս արագացրեցինք քայլերը` վայրկյան առաջ ներսում հայտնվելու համար: Ասել էին` 25 հոգուց ավելի չի կարելի: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • «Երբ կարոտի մտքերն են գալիս, քշում եմ դրանք»
Ես սկսեցի գրել «Հետքի» նյութը, արդեն պարզ էր, որ եթե հիշել եմ Մ.Բաղդասարովին, ուրեմն մտքերս խառն են լինելու: Ու ստացվում է, որ նյութս գրելուն մասնակցում է անձամբ Բաղդասարովը: (Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • Հափշտակված 35 հազար 464 մշակութային արժեք
Վերջին ժամանակներում շարժական մշակութային արժեքների վերաբերյալ աղմկահարույց հրապարակումներ չկան, ինչը ենթադրում է, որ ոլորտում ամեն ինչ այնպես է, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ: Բայց այն պատասխանները, որ «Հետքը» ստացել է մշակութային արժեքների հետ առնչվող համապատասխան մարմիններ հարցում կատարելուց հետո, մտոհոգիչ են: (Հեղինակ` Մերի Միքայելյան, Մոմիկ Վարդանյան)
  • Արմեն Ավետիսյանին դատարան չկանչեցին
Կարապետյանը նշեց, որ եթե Արմեն Ավետիսյանը դատարան հրավիրվի, 2-րդ, 3-րդ հարցից հետո ստիպված կասի, թե ով է իր համար Կարենը: «Եթե նա հերքի, ես փաստեր ունեմ, կդնեմ իր եւ ձեր առաջ, ու այդ ապացույցներով կոչնչացվի Հարութի վարկածը,- ասաց Արա Կարապետյանը եւ, դիմելով մեղադրող Հովսեփ Սարգսյանին, հավելեց,- կարծում եմ, որ Դուք Ձեր ձեռքով այն (Հարությունի ցուցմունքը) կպատռեք»: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Հայաստան-Ադրբեջան 2010. Ռուսաստանին հայ-ադրբեջանական ճոճանակից նայելիս
Ղարաբաղյան հարցում հայկական ու ադրբեջանական դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքն է սովորաբար դրդում Ադրբեջանին սերտացնել կամ սառեցնել իր հարաբերություններն այլ երկրների հետ: (Հեղինակ` Լաուրա Բաղդասարյան)
  • ՓՄՁ-ների վարկավորման գործընթացը դրական պպտուղներ տվել է, բայց կարող էր ավելին տալ
Խոստովանում է «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • Ճոպանուղին կսկսի աշխատել հոկտեմբերի 23-ից, համաժողովրդական տոնախմբությունից հետո
«Հետքին» հետաքրքրում էր Հալիձոր կայանին կից կառուցվելիք հյուրանոցի համար հալիձորցիներից չափազանց էժան գնով ձեռք բերված տարածքների հետ կապված մեկ տարի առաջ սկսված դատական գործընթացը, որի մի կողմում «Իստեյտ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի» ՓԲՆ-ն է, մյուս կողմում` Հալիձորի 12 բնակիչ: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)
  • Խմում են ոսկու հանքի ջուրը
Լոռու մարզի Մղարթ գյուղի խմելու ջուրը գալիս է «Մուլտի գրուպ» ընկերությանը  պատկանող ոսկու հանքավայրի տարածքից: Այն վատ համ ու հոտ ունի: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)
  • Ձուկն ու նրա երկվորյակը. իրանցի գրող Էբրահիմ Գոլեսթանի պատմվածքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter