Հրազդանցի 15-ամյա երիտասարդը ինքնասպանություն է գործել
Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Թերթին հասած տեղեկություններով՝ նախօրեին կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հրազդանի բնակիչ, 15-ամյա մի աշակերտ։ Պատանին ապրում էր Հրազդանի Միկրո թաղամասում՝ ծնողների և երեք քույրերի հետ։
Երբ տեղի ոստիկանությունը դեպքի վայր է հասել, պարզվել է, որ պատանին նաև գրություն է թողել, որում գրել է, թե զզվել է դաս սովորելու, հատկապես անգլերեն սովորելու տնեցիների անդադար հորդորներից ու սպառնալիքներից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել