HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղտնի է պահվել

Երեկ թերթին հայտնի է դարձել, որ այս օրերին Հայաստանում գտնվող ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին «գաղտնի» հանդիպում է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ։ Հանդիպման մասին որևէ տեղեկատվություն չի տարածվել, այդ մասին պաշտոնապես չի խոսվում։ Տեղեկություններ կան միայն, որ Պրեսկոտը, որ երեկ առավոտյան մեկնեց Հայաստանից, Հովիկ Աբրահամյանի հետ խոսել է քաղբանտարկյալների մասին, քննարկվել է, թե ինչպես կարելի է «կամաց-կամաց» ազատ արձակել քաղբանտարկյալներին, որպեսզի Հայաստանը ԵԽԽՎ-ում խուսափի մեծ աղմուկից։ Բանն այն է, որ Պրեսկոտը ՀՀ հարցով նոր համազեկուցողի հետ առաջիկայում փաստահավաք այց է կատարելու ՀՀ և պատրաստելու է զեկույց, որտեղ չի կարող շրջանցել քաղբանտարկյալների հարցը։ Երեկ հայտնի է դարձել նաև, որ հունվարի սկզբին քաղբանտարկյալների հարցով ՀՀ է ժամանելու ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter