HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ օլիգարխին կզրկեն անձեռնմխելիությունից

Ռուսաստանի գլխավոր դատախազության հետաքննական կոմիտեն դիմել է Պետդումային, որպեսզի Աշոտ Եղիազարյանին, ով կասկածվում է խոշոր մասշտաբի մեքենայությունների մեջ, զրկեն պատգամավորական անձեռնմխելիությունից։ Պետդումայում Ժիրինովսկու ղեկավարած ՌԼԴԿ խմբակցությունը հայտարարել է, որ իրենց հայտնի չէ, թե որտեղ է հիմա գտնվում իրենց խմբակցության անդամ Աշոտ Եղիազարյանը։ Լուրեր են շրջանառվում, որ նա փախել է արտասահման։ Եթե ապացուցվի խոշոր չափերի մեքենայություններ կատարելու մեջ նրա մեղքը, ապա պատգամավորին սպասվում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Ըստ դատական կատարածուների՝ Եղիազարյանի պարտքերի գումարը հասնում է 200 մլն դոլարի։ Արդեն ձերբակալել են նրան պատկանող ծովային զբոսանավը և «Ֆերարի» մեքենան։ Մինչ այդ Ա. Եղիազարյանը մամուլում հայտարարել է, որ իրեն անվանարկելու քարոզչական մեծ արշավ է սկսվել։ Նա այդ արշավը կապել է իր կողմից դատական հայցեր ներկայացնելու փաստի հետ։ Նաև նշել է, որ անվտանգության նկատառումներով ստիպված է եղել երկրից դուրս բերել ընտանիքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter