
Հայաստանի տնտեսական աճը շարունակում է դանդաղել։ Անցած տարվա համեմատ աճն այս տարվա առաջին 9 ամիսների տվյալներով կազմել է ընդամենը 2,8 տոկոս, մինչդեռ առաջին կիսամյակում աճը 6,2 տոկոս էր։
«ՉԻ» - Այստեղ երկու տարբերակ կա. կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը սուտ է ասում, երբ պնդում է, թե տնտեսական ճգնաժամը հաղթահարված է, կամ էլ ինչ-որ պահի ճգնաժամն իսկապես նահանջելու նշաններ էր ցույց տալիս, բայց հետո սկսվեց ճգնաժամի երկրորդ փուլը։
Իսկ առավել հավանականն այն է, որ Հայաստանը միշտ էլ գտնվել է խոր ճգնաժամի մեջ, ու հիմա այն ընդամենը ավելի է խորանում։ Ընդ որում՝ այդ ճգնաժամն առանձնապես կապ չունի համաշխարհային գործընթացների հետ, պատճառները պետք է փնտրել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հիվանդ ուղեղներում։
Ամեն դեպքում՝ ազգային վիճակագրական ծառայությունը «քաշելիք ունի». պիտի այնպիսի թվեր նկարի, որ տարվա կտրվածքով գոնե մի 4-5 տոկոսանոց աճ արձանագրվի։ Առայժմ չի ստացվում, բայց դա, մեծ հաշվով, լուծվող խնդիր է։ Ընդամենը քաղաքական կամք է պետք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել