HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միայն՝ Լավանդայի Արայիկ

«Խնդրում եմ՝ լավանդա բառը չակերտների մեջ մի դրեք, գրեք բաց, որովհետև մարդիկ ինձ այդպես են ճանաչում։ Իմ Հայրապետյան ազգանունը ես չգիտեմ, թե որտեղից է գալիս, և ուզում էի փոխել ազգանունս և գրվել Արայիկ Լավանդա, բայց պարզվեց՝ բոլոր փաստաթղթերս՝ դիպլոմներ և այլն, հարկ էր լինելու փոխել, և այդ պատճառով միայն դրա հետևից չգնացի։ Բայց էլի եմ ասում՝ սա իմ մականունը չէ, սա մականուն չէ, եթե կուզեք, սա իմ ազգանունն է՝ Լավանդայի Արայիկ»,- թերթի հետ զրուցում, պատասխանելով այն դիտարկմանը, թե մարդիկ իրեն մականունով են ճանաչում, ասել է գործարար Արայիկ Հայրապետյանը, նույն ինքը՝ Լավանդայի Արայիկը։ «Ա1+»-ը ՀՌԱՀ-ին մրցույթի մասնակցելու հայտ ներկայացրեց Երեկ «Ա1+» հեռուստաընկերությունը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել։ «Ա1+»-ը մասնակցում է միջազգային և տեղական լրատվական-վերլուծական ուղղվածության հեռուստաալիքի կապուղի ստանալու մրցույթին և ծրագրում է աշխատել 24-ժամյա ռեժիմով։ Հիշեցնենք, որ «Ա1+»-ը 2002թ. ապրիլի 2-ի եթերազրկումից ի վեր հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթին արդեն 13-րդ անգամ է մասնակցում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter