Քննարկել են «Արփի լիճ» ազգային պարկին վերաբերող հարցերը
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Գերմանիայի Վերակառուցման բանկի (KFW) նախագահի տեղակալ տիկին Եվա Վիտին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Գերմանիայի Վերակառուցման բանկի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի ընթացքը և նախատեսվող ծրագրերը, մասնավորապես` «Արփի լիճ» ազգային պարկի վարչական շենքի կառուցման ընթացքը և նախատեսվող «Շիկահող» պետական արգելոցի հիմքի վրա, կենսոլորտային տարածք ստեղծելու գործընթացը:
Նախարար Արամ Հարությունյանը Գերմանիայի Վերակառուցման բանկի ներկայացուցիչներին ներկայացրեց «Արփի լիճ» ազգային պարկում իրականացված աշխատանքները և հետագա անելիքները, իսկ կողմ գործընկերը նախարարին հայտնեց, որ իրենք եղել են «Արփի լիճ» ազգային պարկում, շրջել են, ծանոթացել իրականացված աշխատանքներին և իրենց կողմից բավականին բարձր ու արդյունավետ է գնահատվում այդ ծրագրի շուրջ համագործակցությունը, ինչն էլ հիմք կհանդիսանա հետագա առավել արդյունավետ համագործակցության համար:
Նախարար Արամ Հարությունյանը կարևորեց այս հանդիպումը և հույս հայտնեց, որ համագործակցությունը Գերմանիայի Վերակառուցման բանկի (KFW) հետ կլինի շարունակական և կտա իր դրական արդյունքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել