HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարարտանյութի շուկայում հեղափոխական փոփոխություն կլինի՞

Գործադիրն այսօրվա նիստում ընդունել է կենսապարարտանյութերի շուկայի զարգացման որոշում: ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ՀՀ մարզպետներին հանձնարարվել է հանրապետության աղակալած հողերի վերականգնողական աշխատանքներում աջակցել «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերի կիրառման գործընթացին, ձեռնարկել դրանց կիրառման արդյունավետության վերաբերյալ հանրային իրազեկման և զանգվածային լրատվության միջոցներով լուսաբանման միջոցներ։ ՀՀ վարչապետը նշել է, որ այս որոշումը կարող է հեղափոխական փոփոխություն առաջացնել պարարտանյութի շուկայում։ Մեր գիտնականներն ու արտադրողները խոստանում են, որ երկրի կարիքները հոգալուց հետո այս պարարտանյութերը կարելի է նաև արտահանել։ Դրանք որոշակի առավելություն ունեն, օրինակ, սելիտրայի նկատմամբ և արդյունավետ կարող են լինել աղակալած հողերի բարելավման համար։ Եթե այդպես է, ապա ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ անհրաժեշտ կլինի մշակել այդ հողերում նոր պարարտանյութերը կիրառելու ծրագիրը։ Տիգրան Սարգսյանը շեշտել է նաև գյուղացիական տնտեսությունների համար նշված պարարտանյութերի առավելությունները պարզաբանելու կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter