HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նվազման ցուցանիշներ` Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզում 2009թ. համեմատ այս տարի գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալների 3,1 տոկոսի նվազում է արձանագրվել: 0.7 տոկոս անկում է արձանագրվել անասնաբուծության, 5.6 տոկոս` բուսաբուծության ոլորտում: Այս տարի զգալի վնասներ են կրել հատկապես խնձորի այգի ունեցողները: Ստացված բերքը մոտ 40 հազար տոննայով պակաս է նախորդ տարվա համեմատ: Պատճառը հիմնականում բնակլիմայական անբարենպաստ պայմաններն են: Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ինն ամիսների ցուցանիշներով, արձանագրվել է նաև հողի հարկի հավաքագրման տեմպերի նվազում։ Նվազման միտումներ են գրանցվել նաեւ պետական եւ տեղական տուրքերի հավաքագրման մասով: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախորդ տարվա համեմատ հարկերի հավաքագրման այս տարվա ցածր ցուցանիշը պայմանավորված է 2009թ. գյուղացիներին տրված հողի հարկի վճարման արտոնություններով: Նշենք, որ այդ արտոնություններով նախորդ տարիների հողի հարկի պարտք ունեցող գյուղացիները, փակելով պարտքերը, ազատվում էին կուտակված տուգանքներից: Օգտվելով այդ արտոնությունից՝ 2009թ. գյուղացիները մեծ թափով փակել են հարկերը: Այդ պատճառով 2009թ. մարզի բյուջեն կատարվել էր ռեկորդային ցուցանիշով` 127 տոկոս: Մարզային իշխանությունները ստիպված են եղել տարվա վերջին փոփոխություն կատարել բյուջեում: Թեեւ այժմ էլ հողի հարկի արտոնություններից գյուղացիները կարող են օգտվել, սակայն նույն խանդավառությամբ վճարումներ չեն կատարում, ինչպես նախորդ տարում: «Հիմա էլ վստահ եմ, որ տարեվերջին սեփական եկամուտները կկատարենք 100 տոկոսով»,-ավելացնում է մարզպետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter