Մուսայելյան գյուղի դպրոցը կջեռուցվի
Կառավարությունն այսօրվա իր նիստում փոփոխել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և Շիրակի մարզպետարանին հատկացրել 5577.0 հազար դրամ: Այդ գումարով Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան գյուղի դպրոցում կկառուցվի կենտրոնական ջեռուցման համակարգ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն ուսումնական գործընթացն անցկացնել նորակառույց և հարմարավետ շենքում, այլև հոգալ դպրոցական շենքի նորմալ պահպանման և շահագործման խնդիրները։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել