Կանեփանման զանգված են գտել տաբատի գրպանից, ավտոմեքենայից ու տնակից
Երեկ՝ ժամը 13.05-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արարատի մարզային վարչությունների ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով Նոր-Կյուրին գյուղից, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել երթուղիներից մեկի միկրոավտոբուսի վարորդ, նախկինում դատապարտված մի տղամարդու:
Խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 12.2 գրամ, ավտոմեքենայից` 2.9 գրամ, իսկ նրան պատկանող վագոն-տնակից և դրան կից օժանդակ շինություններից` 163.3 գրամ կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել