«Ա1+»-ի մրցակիցը «Արմնյուզն»-ն է
Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հրապարակել է թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 1-18 մրցույթների մասնակիցների ցանկը: 18 մրցույթից միայն 2-ում է մրցակցություն ծավալվելու: Թիվ 8 մրցույթում կպայքարեն «Ա.Լ.Մ.-Հոլդինգ» ՍՊԸ-ն եւ «Երեւան հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, իսկ թիվ 11-ում` «Արմնյուզ» ՍՊԸ-ն եւ «Մելտեքս» ՍՊԸ-ն («Ա1+»-ի հեռարձակողը):
Մրցույթների արդյունքում կորոշվեն հանրապետական սփռման 6, մայրաքաղաքային սփռման 9 եւ մարզային սփռման 3 կապուղիների հաղթողները:
Թիվ 1-հանրապետական-«Արմենիա թի-վի» ՓԲԸ
Թիվ 2-հանրապետական-«Շանթ» ՍՊԸ
Թիվ 3-հանրապետական-«Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ
Թիվ 4-հանրապետական-«Մուլտի մեդիա-Կենտրոն թիվի» ՓԲԸ
Թիվ 5-հանրապետական-« Հուսաբեր» ՓԲԸ
Թիվ 6-հանրապետական-«Անսվեր» ՍՊԸ
Թիվ 7-մայրաքաղաքային-«Ա-թիվի» ՍՊԸ
Թիվ 8-մայրաքաղաքային-«Ա.Լ.Մ.- Հոլդինգ» ՍՊԸ եւ «Երեւան հեռուստաընկերություն» ՓԲԸ
Թիվ 9-մայրաքաղաքային-«Դար-21» հեռուստաընկերություն» ՓԲԸ
Թիվ 10-մայրաքաղաքային-«ԱՐ հեռուստաընկերություն» ՍՊԸ
Թիվ 11-մայրաքաղաքային-«Արմնյուզ» ՍՊԸ եւ «Մելտեքս» ՍՊԸ
Թիվ 12-մայրաքաղաքային-«Կայմ հեռուստաընկերություն» ՍՊԸ
Թիվ 13-մայրաքաղաքային-«Պարադիզ» ՍՊԸ
Թիվ 14-մայրաքաղաքային-«Առաջին ալիք» ՍՊԸ
Թիվ 15-մայրաքաղաքային-«Շարկ» ՍՊԸ
Թիվ 16-մարզային-«Տավուշ-ՏՎ» ՍՊԸ
Թիվ 17-մարզային-«Ֆորտունա» ՍՊԸ
Թիվ 18-մարզային-«Գեղամա մեդիա հոլդինգ» ՍՊԸ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել