Կենսաթոշակառուի թաղման նպաստի չափը դարձել է 200 հազար դրամ
Գործադիրը այսօրվա նիստում փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանել 200 հազար դրամ։
Նաև սահմանվել է, որ մինչև 2010թ. նոյեմբերի 1-ը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի երկրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում թաղման նպաստ է վճարվում նրանց կենսաթոշակի 15-ապատիկի չափով (ներառյալ կենսաթոշակին տրվող` օրենքով սահմանված հավելումները), իսկ երրորդ մասում նշված անձանց մահվան դեպքում` բազային կենսաթոշակի 75-ապատիկի չափով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել