HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Փաստաբանը հրաժարվեց Արմեն Կիլինկարովի պաշտպանությունից

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր ազգությամբ հույն Արմեն Կիլինկարովի քրեական գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ Արմեն Կիլինկարովը մեղադրվում է սպանության մեջ: Փաստաբան Ադելինա Հակոբյանը դատարանին հայտնեց, որ հրաժարվում է Արմեն Կիլինկարովի պաշտպանությունից, քանի որ վերջինս անվճարունակ է: ՌԴ-ից վերադառնալուց հետո, մեկ տարուց ավելի գտնվելով կալանավայրում, Արմեն Կիլինկարովը մատնված է եղել անգործության, չի աշխատել, և նրա ներկայիս ֆինանսական վիճակը թույլ չի տալիս դատաքննության համար սահմանված պայմանագրային կարգով վճարել փաստաբանին: Ճշտվեց նաև ամբաստանյալի ընտանեկան կարևավիճակն ու ընտանիքի սոցալական վիճակը. Կիլինկարովի կինը չի աշխատում, դուստրն անչափահաս է: Դատարանին միջնորդություն ներկայացվեց հանրային պաշտպան նշանակելու համար: Դատարանը նաև պարզեց, որ Արմեն Կիլինկարովը ՀՀ քաղաքացիություն չունի: Չունի նաև ՌԴ անձնագիր: Իսկ ՌԴ-ում բնակվել է հին սովետական անձնագրով: Արմեն Կիլինկարովը չգիտեր` Հայաստանում գրանցման հասցե ունի, թե ոչ: Դժվարացավ պատասխանել նաև հարցին` արդյոք հաշվառվա՞ծ է Ալավերդի քաղաքի այն հասցեում, որտեղ ընտանիքն է ապրում: Գործի քննությունը հետաձգվեց  մինչև նոյեմբերի 4-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter