Սլովակները աչք են դրել հայ ֆուտբոլիստների վրա
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ զրույցի ընթացքում Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահության ղեկավարները հայտնել են շատ բարձր կարծիք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղի վերաբերյալ: Ըստ ֆեդերացիայի նախագահության անդամ Ուիլյամ Ֆիշերի` Հայաստանի հավաքականն այսօր ունի մեծ շանսեր 2012 թ.-ի Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու համար:
Ինչ վերաբերում է Սլովակիայի հավաքականին, ապա նա Հայաստանից կրած ծանր պարտությունից հետո այլևս չի հասցնում ուշքի գալ և, ըստ մասնագետների, այդ «նոկաուտից» այդպես էլ չկարողանալով դուրս գալ` զրկվելու է եզրափակչին մասնակցելու հնարավորությունից:
Սլովակները Հայաստանի հավաքականին մաղթում են հաջողություններ և այնպիսի բարձրակարգ խաղ, ինչպիսին ականատես եղան Երևանում: Սլովակ մասնագետները մտադրություն ունեն Հայաստանի հավաքականում հանդես եկող որոշ հարձակվողների Սլովակիայի լավագույն թիմերում աշխատանքի հրավիրելու: Նրանց կարծիքով` հայկական ֆուտբոլին լավ ապագա է սպասվում ճիշտ զարգացումներ և շարունակություն ապահովելու դեպքում:
Այս մասին տեղեկացնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել