HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

120 համակարգիչ կհանձնվի մարզպետարաններին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատազմ» ՊԿՀ հաշվեկշռում գտնվող 24236.3 հազար դրամ արժողությամբ գույքը հետ վերցնել և հանձնել ՀՀ մարզպետարանների աշխատակազմերին։ Խոսքը վերաբերում է տարածքային կառավարման մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգի կիրառումը հասանելի դարձնելու նպատակով ձեռք բերված 120 համակարգիչները մարզպետարաններին հանձնելուն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` վերջին երկու տարում մեծ փոփոխություն է եղել փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ։ Առաջիկայում ձեռք են բերվելու ևս 1100 համակարգիչներ, որոնք ծառայելու են նույն նպատակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter