Ռուսաստանն առաջատար է սոցիալական ցանցերում
Աշխարհում ինտերնետ օգտագործող բոլոր երկրներից Ռուսաստանը առաջատարն է` համացանցում ամենաերկար ժամանակահատված անցկացնելու ցուցանիշներով: Ռուսաստանցիները առաջատար են նաև ողջ աշխարհում սոցիալական կայքերում ամենաերկար ժամանակն անցկացնողների ցանկում: Սա հաստատվել է ամերիկական ComScore ընկերության օգոստոս ամսին անցկացրած ուսումնասիրություններով:
Համաձայն հետազոտության` օգոստոս ամսին Ռուսաստանի ինտերնետ-լսարանը (15-ից բարձր տարիք ունեցողները) 44 մլն մարդ է կազմել, որից 34.5 մլն-ն այցելել է նվազագույնը գոնե մեկ սոցիալական ցանց: Սոցիալական կայքերում անցկացրած միջին տևողությունը կազմել է 9.8 ժամ` յուրաքանչյուր այցելուի ցուցանիշով, ինչը կրկնակի ավելի է այլ երկրների ցուցանիշներից, որտեղ այդ թիվը կազմել է 4.5 ժամ:
Երկրորդ հորիզոնականում Իսրայելն է, որտեղ այցելուները 9.2 ժամ են անցկացնում սոցիալական ցանցերում: Երրորդում` Թուրքիան է, որտեղ սոցկայքերում մնալու միջին տևողությունը 7.6 ժամ է գրանցվել:
Սոցիալական կայքերից ՌԴ-ում ամենայցելվողը Вконтакте.ru-ն է, որն ունի մոտ 27.8 մլն այցելու: Одноклассники-ն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, օգոստոսին ունեցել է 16.7 մլն այցելու:
Ինչպես հաղորդում է vesti.ru կայքը, չնայած Facebook-ի գրանցած առաջընթացին, Ռուսաստանում այն զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել