HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ` քաղաքապետի հյուրանոցում

Գյումրեցիների պատմելով` երեկ` ժամը 16:00-ի, սահմաններում, հրդեհ է բռնկվել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` Գյումրու կենտրոնում` շուկայի հարևանությամբ ու Ամենափրկիչ եկեղեցու դեմ-դիմաց գտնվող նորակառույց հյուրանոցում: Ըստ ականատեսների` հրշեջ ծառայությանն ու քաղաքապետարանի ջրատար մեքենաներին մեկ ժամվա ընթացքում հաջողվել է փրկել մարմարապատ, շքեղ արձանիկներով զարդարված չորսհարկանի կառույցը: Գյումրեցիների ասելով` «Ալեքսանդրապոլ» անունը կրող շքեղ հյուրանոցը նախապատրաստվում էին բացել Գյումրու տոնին` շաբաթ օրը: Պատճառների մասին թեև Գյումրիում տարբեր վարկածներ են շրջանառվում, նույնիսկ կարծիքներն են հնչում, որ միտումնավոր են հրդեհել, այդուհանդերձ, շրջակայքում գտնվող մարդիկ ասում էին, որ կտուրի վրա կատարվող զոդման աշխատանքների հետևանքով է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter