Զինվորականները մեղադրվում են դրամահավաքության մեջ
«Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ` Արարատի զորամասում կրքերը թեժանում են, ստվարանում են դրամահավաքության մեջ մեղադրվող զինվորականների շարքերը: «Հրապարակն» արդեն գրել է այս զորամասի Ռոժ մականունով հրամանատարի` Վարդան Մարտիրոսյանի կալանավորման մասին, որը պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ անպատիժ գործել էր` ծեծել ու նվաստացրել զինվորներին և որդի Խաչատուրովի հետ ստիպել էր զինվորներին իրենց համար վարկեր վերցնել:
Զորամասին մոտ կանգնած իր աղբյուրներից «Հրապարակը» երեկ տեղեկացավ, որ այս գործով ձերբակալվել է նաև գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ա.Կարապետյանը:
Ի դեպ, զորամասում այս առիթով կատակում են, որ եթե դեպքերն այս տեմպով զարգանան, չի բացառվում, որ հերթը հասնի նաև հովանավորին` որդի Խաչատուրովին: Իմիջիայլոց, ասում եմ, որ Խաչատուրովի կրտսեր որդու հոբբին խաղադրույքներ անելն է, որոնց վրա լուրջ կարողություն է վատնում: Նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ նա կորցրել է մեկ միլիոն դոլար, որի կեսը փակել է հայրը, մի քիչ` մայրը, մոտ 150 հազար դոլարով «պադդերժկա» է արել ախպերությունը, մի փոքր մասն էլ փակվել է` մեքենան գրավ դնելով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել