
Ըստ հավաստի տեղեկությունների` Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության համապատասխան ստորաբաժանումները որոշում են կայացրել վարույթ սկսել Հայաստանի դեմ` ազատ առևտրի կանոնները խախտելու համար:
Խոսքը ներմուծվող ու Հայաստանում արտադրվող ծխախոտի և օղու հարկերի գործող տարբերությունների մասին է: Այսինքն` Հայաստանը, ի հեճուկս իր իսկ ստանձնած պարտավորությունների` ներմուծվող ծխախոտն ու օղին ավելի շատ է հարկում, քան նույն ապրանքների ներքին արտադրությունը:
Վերջերս ՀՀ ԱԺ-ն փոփոխություններ կատարեց մի շարք օրենքներում և մի փոքր նվազեցրեց ներմուծվող և տեղական արտադրանքի հարկերի տարբերությունը, սակայն ԵՄ-ն և ԱՀԿ-ն, ինչպես երևում է, դա քիչ են համարում:
Ըստ գործող կարգի` եթե նշված կառույցները վարույթը մինչև վերջ տանեն, ապա գործը կհայտնվի միջազգային արբիտրաժում, Հայաստանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել: Դրանից խուսափելու համար ՀՀ իշխանությունը ստիպված է լինելու հարկերի տարբերությունը հասցնել նվազագույնի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել