HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մուտքն ԱԺ` միայն հրավիրատոմսով

Այսօր` վերանորոգումից հետո, վերաբացվում է Ազգային ժողովի նիստերի դահլիճը: Նոր լուծումներով օվալաձև դահլիճի շինարարության համար ծախսվել է 480 մլն դրամ: Դահլիճի բացման առիթով ԱԺ ղեկավարությունը հրավիրատոմսեր է ուղարկել խորհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների խմբագիրներին: Առավոտյան «Հետքը» զանգահարեց ԱԺ լրատվության բաժին, որտեղից պատասխանեցին, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները խմբագիրների փոխարեն կարող են ներկա լինել դահլիճի բացման արարողությանը: Սակայն արդեն ԱԺ-ի ընդունարանում պարզվեց, որ առանց հրավիրատոմսի` լրագրողների մուտքը խստիվ արգելվում է: «Դուք պետք է ձեզ հետ վերցնեիք գոնե ձեր խմբագրի անունով ուղարկված հրավիրատոմսը. առանց դրա` չեք կարող մտնել խորհրդարան»,- «Հետքին» ասաց ԱԺ-ի անցակետում հսկողություն իրականացնող լրատվության բաժնի աշխատակցուհին: Նա մի քանի օրաթերթերի լրագրողներին ևս նմանատիպ պատասխան էր տվել: Նույն պահին ԱԺ եկավ հեռուստաընկերություններից մեկի լրագրողը, նրանից այդպես էլ հրավիրատոմս չպահանջեցին: Փաստորեն, արգելքը տարածվում է միայն էլեկտրոնային և տպագիր թերթերի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter