HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոշում` Սաշիկի համար

ՀՀ կառավարությունն երեկվա նիստում որոշել է պարզեցնել կենդանական ծագման ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերը: Մասնավորապես, եթե մաքսային սահմանը հատելիս առկա է լաբորատոր փորձաքննության փաստաթուղթը (HACCP կամ ISO), այլևս սննդի անվտանգության տեսչություն հայտ ներկայացնելու կարիք չի լինի: Վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ կարծիք է հայտնել, թե սույն որոշումը միտված է գյուղատնտեսական մթերքի արտահանման բարենպաստ միջավայր ստեղծելուն: Այս որոշումն առավել ուշագրավ է դառնում երկու հանգամանք հաշվի առնելիս: Հայտնի է, որ կենդանական ծագման ապրանքներից Հայաստանից հիմնական արտահանվում է ոչխար: Հայտնի է նաև, թե ում է պատկանում Հայաստանից ոչխար արտահանելու մոնոպոլիան. ոչխարի արտահանման բիզնես նախագիծը իրականացնում է Սերժ Սարգսյանի եղբայրը` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը: Այնպես որ, վարչապետ Տիգրան Սարգսյանը ճիշտ կաներ որոշման նպատակը` «գյուղատնտեսական մթերքի արտահանման բարենպաստ միջավայրի ստեղծում» արտահայտությունը, վերաձևակերպեր, օրինակ, այսպես. «Սաշիկ Սարգսյանի բիզնես նախագծի համար բարենպաստ միջավայրի ամրապնդում»: Ի դեպ, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի տեղեկացմամբ` այս տարի արդեն իսկ տրամադրվել է 55-57 հազար ոչխար արտահանելու թույլտվություն, որից 10-15 հազարը` տարանցման կարգով: Գյուղնախարարությունը թույլտվություն չի տալիս մայր և երիտասարդ էգ ոչխարների արտահանման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter