HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանցկացվի «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը

Հոկտեմբերի 25-31-ը «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիան անցկացնում է «Նռան հատիկ» 10-րդ հոբելյանական մանկապատանեկան թատերական փառատոնը: Այն նվիրված է մեծ գրող, վարպետ Ավետիք Իսահակյանի 135-ամյակին: «Նռան հատիկ» 2010-ին, որն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մասնակցում են թատերախմբեր Արցախից (2 խումբ), Ջավախքից (1 խումբ), Իրանից (1 խումբ), մայրաքաղաք Երևանից և ՀՀ մարզերից (Կոտայք, Գեղարքունիք, Արմավիր, Արագածոտն, Արարատ): «Նռան հատիկ» թատերական փառատոնն անցկացվում է 2 հիմնական փուլով. - ընտրական փուլ` ապրիլ-հուլիս ամիսներին, - ամփոփիչ փուլ` հոկտեմբերին Երևանում: Փառատոնի առաջին փուլից հետո ընտրվել է 35 թատերախումբ, որոնք հրավիրվել են Երևան` հոկտեմբերի 25-31 ամփոփիչ փուլին մասնակցելու համար: Ամփոփիչ փուլն անցկացվում է Երևանի «Մետրո» թատրոնի դահլիճում: «Նռան հատիկ» փառատոնի գլխավոր նպատակն է թատրոնի ու թատերարվեստի միջոցով երեխաների ստեղծագործական և քաղաքացիական դաստիարակությանը նպաստելը, Երևան-մարզեր և Հայաստան-սփյուռք մշակութային կապերը զարգացնելը, Հայաստանում և սփյուռքում մանկապատանեկան թատերախմբերի գործունեությունը համախմբելն ու համակարգելը: ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ անցած 10 տարվա ընթացքում (2001-2010 թթ.) փառատոնին մասնակցել է ավելի քան 100 թատերախումբ` 225 ներկայացումով: Խաղացանկում ընդգրկվել են պիեսներ ազգային և համաշխարհային, դասական և ժամանակակից դրամատուրգիայից, ինչպես նաև թատերախմբերի հեղինակային բեմադրություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter