HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Գեդեոն Ռիխտեր Լտդ Հունգարիայի» արտադրության «Ռոգլիտ (ռոզիգլիտազոն) դեղահատեր թաղանթապատ 2մգ (60)», «Ռոգլիտ (ռոզիգլիտազոն) դեղահատեր թաղանթապատ 4մգ (30,60)», «Ռոգլիտ (ռոզիգլիտազոն) դեղահատեր թաղանթապատ 8մգ (30)» և «Գլաքսո Ուելքոմ Ս.Ա. Իսպանիայի» արտադրության «Ավանդամետ (ռոզիգլիտազոն, մետֆորմին) դեղահատեր թաղանթապատ 2մգ+500մգ (14,28,56)» դեղերի գրանցումը: Նշված դեղերի շրջանառությունը Հայաստանում դադարեցվել է: Նշված դեղերի գրանցումն անվավեր է ճանաչվել` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ. ապրիլի 25-ի N 347 որոշումը, հաշվի առնելով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 12.10.2010թ., ինչպես նաև Եվրոպական դեղերի գործակալության 23.09.2010թ. և «Գեդեոն Ռիխտեր» ընկերության 02.09.2010թ. գրությունները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter