HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծկռտուք մայրաքաղաքային գնդում

Ըստ «Առավոտի» լուրերի` հոկտեմբերի 21-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ծնոտի կոտրվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են, որ երիտասարդը Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ համայնքի բնակիչ Արման Հակոբյանն է: Վերջինս հայտնել է, որ ինքը վնասվածքները ստացել է Երեւանի Օղակաձեւ այգում` Շախմատի տան մոտ, անհայտ երիտասարդների կողմից ծեծվելու հետեւանքով: Սակայն ոստիկանները պարզել են, որ նրա բացատրությունը չի համապատասխանում իրականությանը: Արման Հակոբյանը պայմանագրային հիմունքներով ծառայում է ԶՈւ մայրաքաղաքային գնդում: Պարզվել է, որ հոկտեմբերի 21-ին նշված զորամասում վիճաբանություն է տեղի ունեցել նրա եւ մեկ այլ պայմանագրային զինծառայող Սամվել Սարգսյանի միջեւ, որն ավարտվել է ծածկռտուքով: «Առավոտի» տեղեկություններով` ստեղծված նյութերը ոստիկանությունից տեղափոխվելու են զինվորական դատախազություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter