HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասկածում են

«ՀԺ» հավաստի տեղեկություններով` երեկ ՀՀ կենտրոնական բանկից հայաստանյան բոլոր բանկերին զգուշացրել են, որ իրենց մոտ ստուգումներ են սկսվելու, եւ բանկերը պետք է հավուր պատշաճի պատրաստ լինեն դրան: ԿԲ-ից տեղեկացրել են, որ ստուգումներին մասնակցելու են նաեւ ԱՄՆ դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) աշխատակիցները, որոնք Հայաստան են ժամանել հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ձերբակալված հայկական հանցավոր խմբի անդամների կապերը պարզելու նպատակով: Խնդիրն այն է, որ հանցավոր խմբի անդամները խոշոր չափերի գումարներ են տեղափոխել Հայաստան, այդ թվում նաեւ բանկային փոխանցումներ ձեւով, եւ ամերիկացիների տեղեկություններով, այդ գումարներն այստեղ լվացվել են, մասնավորապես` անշարժ գույքի հետ կապված գործարքների միջոցով: Ուշագրավն այն է, որ փոխանցումների մասին հիմնական տեղեկատվությունը պահվում է ՀՀ ԿԲ-ում, սակայն, ինչպես երեւում է, ամերիկացիները կասկածում են դրանց հավաստիությանը եւ անձամբ են ուզում ստուգել ամեն ինչ յուրաքանչյուր բանկում: Ախպոր ախպերը Չարբախցի Լյովիկ անունով հայ հանրությանը հայտնի քրեական հեղինակություն Լեւոն Ղազարյանը, պարզվում է` ԱՄՆ-ում բացահայտված հայկական հանցավոր խմբի պարագլուխ, «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` Պզոյի հորեղբոր տղան է: Սա Սերժ Սարգսյանի եւ Պզոյի կապը հաստատող եւս մեկ ապացույց կարող է հանդիսանալ, քանի որ Չարբախցի Լյովիկը համարվում է Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի հովանավորյալը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter