Հարսանիքներից աչք չենք բացում
Հաջորդ ուրբաթ` հոկտեմբերի 29-ին, Սբ. Գայանե եկեղեցում տեղի կունենա Սաշիկ Սարգսյանի փոքր տղայի` Հայկ Սարգսյանի եւ Սոնա Մելքոնյանի պսակադրության արարողությունը: Հարսանիքը կկայանա «Օջախ» ռեստորանային համալիրում: Սաշիկ Սարգսյանը հարսանիքի է հրավիրել իր պատգամավոր կոլեգաներին: Հարսանիքի հրավիրատոմսերն ԱՄՆ-ից է պատվիրել ու բերել տվել:
Սաշիկ Սարգսյանի տղան` Հայկ Սարգսյանը, նոր է ավարտել համալսարանը: Հարսնացուն` Սոնա Մելքոնյանը, Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղից է, որի հարազատները Ռուսաստանում են: Հայտնի է, որ Սաշիկ Սարգսյանը Կոտայքում բիզնես ունի: Մասնավորապես, նրան է պատկանում Հրազդանի նախկին պետական մեծ գազալցակայանը, որը Սաշիկ Սարգսյանը փաստացի վերցրել է Սպարտակ անունով նախկին տիրոջ ձեռքից: Վերջինս, հրազդանցիների խոսքերով, մինչեւ այժմ չի հաշտվել այդ կորստի հետ:
Նշանադրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին: Ըստ ականատեսների` այդ ժամանակ պաշտոնյա խնամիներին ուղեկցող մեքենաներից մեկը Քարաշամբ տանող ճանապարհին վրաերթի էր ենթարկել Նոր Գեղիի բնակիչ մի տղայի, ով դեպքից հետո 17 օր անգիտակից վիճակում գտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, և դեկտեմբերի 19-ի երեկոյան տղայի գիտակցությունը վերականգնվել է: Ալեքսանդր Սարգսյանը հերքել էր այդ լուրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել