HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չալյանը` ՌՈ պե՞տ

Հոկտեմբերի սկզբին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության (ՌՈ) վարչության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ՊՆ փոխնախարար նշանակցելուց հետո նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արամ Տեր-Սահակյանը, որ ՌՈ վարչության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալն էր: Մինչ օրս, սակայն, վերջինս ոչ միայն չի հաստատվել այդ պաշտոնում, այլեւ, որոշ աղբյուրների հավաստմամբ, այդ պաշտոնում կնշանակվի ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը: Վ. Գասպարյանն ավելի հակված էր այդ պաշտոնում տեսնել իր տեղակալ Հայկ Ստեփանյանին, որի թեկնածությանը, սակայն, «վերեւներում» ոչ միայն դեմ են եղել, այլեւ վերջինս արդեն թոշակի տարիքի էր եւ օրերս թոշակի է անցել: Ավելին` ասում են, որ այդ հաստիքը նաեւ կրճատվել է, ինչը նշանակում է, որ որոշ մարդիկ, ում մինչ այդ խոստացվել էր այդ տեղը, ձեռնունայն են մնացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter