HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հին թատրոն, նոր դեկորացիաներ

ԱԺ նիստերի նոր դահլիճի բացման հանդիսավոր արարողության ժամանակ խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նոր դահլիճը կնպաստի նպատակամետ քննարկումների ծավալմանը: «ՉԻ» - Բա, իհարկե, կնպաստի: Թե չէ առաջ ինչի՞ նման էր: Պատգամավորները նստում էին քառակուսի դահլիճում ու ոչ նպատակամետ (այսինքն` «ամբախ-զամբախ») ելույթներ ունենում: Իսկ հիմա դահլիճն օվալաձեւ է, աթոռները` ավելի փափուկ, ինչն էլ հաստատ կանդրադառնա քննարկումների որակի վրա (ի վերջո, ոչ բոլոր պատգամավորներն են մտածում բացառապես ուղեղի կիսագնդերով): Ի դեպ, ցանկության դեպքում կարելի էր էապես կրճատել դահլիճի վերանորոգման ծախսերը եւ միաժամանակ մեծացնել աշխատանքի արդյունավետությունը: Դրա համար պետք է ընդամենը մի բան` քվեարկության համար նախատեսված 3 կոճակների փոխարեն թողնել միայն «կողմ» կոճակը: Բայց, փաստորեն, իշխանությունները չեն զլացել եւ ժողովրդավարության իմիտացիայի համար լրացուցիչ ծախս են արել: Ինչ արած, արվեստը զոհեր է պահանջում: Մանավանդ` թատրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter