Մահացել է Վիգեն Թադևոսյանը
Հայաստանի ժամանակակից արվեստը կրեց մեծ կորուստ: Ցավով հայտնում ենք, որ այսօր մահացել է գեղանկարիչ Վիգեն Թադևոսյանը: Նա ժամանակակից արվեստի նշանավոր դեմքերից էր` վերացական արվեստի ամենախոր ըմբռնումների տեր արվեստագետ, վերացական ուղղության հիմանդիրներից մեկը Հայաստանում:
Նա հայկական մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի կամուրջներից մեկն էր. նա ինքը` մի առանցք և ջրբաժան: Արվեստագետ-փիլիսոփա, ով ակունքն էր բացահայտում: Վիգենին շատերն իրավամբ «գուռու» էին համարում…
Արվեստագետի հուշը պահպանելու լավագույն միջոցը նրա հղած հոգևոր լիցքերը մեր մեջ ընդունելն է: Ցավակցում ենք Վիգեն Թադևոսյանի բոլոր հարազատներին և հայ արվեստի հանրությանը:
Լիլիթ Սարգսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել