2010 թվականին Ոսկեպար գյուղում բնակչության բնական աճ է գրանցվել
2010 թ. Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում գրանցվել է ծնունդների` վերջին տասը տարվա համար աննախադեպ թիվ. արդեն ծնվել է 15 երեխա, եւս 3 փոքրիկ լույս աշխարհ կգա մինչեւ տարվա վերջ:
Գրեթե բոլոր նորածինները վերջին տարիներին կազմավորված երիտասարդ ընտանիքների երեխաներ են: «Ծնելիության այսպիսի մակարդակ վերջին անգամ գրանցվել է 90-ականներին: 21-րդ դար մուտք գործեցինք տխուր ցուցանիշներով. 2002-ին գրանցվեց ընդամենը 4 ծնունդ», - նշում է համայքնի ղեկավար Հ. Աղբալյանը: Ծնելիության մակարդակը մինչեւ 2010-ը չի գերազանցել տարին 8 մանուկի ցուցանիշը: Ոսկեպարի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2008 թ. գրանցվել է 21 մահ եւ ընդամենը 5 ծնունդ: Այս տարվա ընթացքում եղել է մահացության 12 դեպք: «Այսպիսի բարի լուրերը պետք է շահագրգռեն մեր պետական շրջանականերին ավելի լրջորեն զբաղվելու գյուղաբնակ երիտասարդ ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմամբ: Երեխան լացեց` կաթ տվող կլինի, բայց վաղը այդ երեխաների ավելի մեծ կարիքները հոգալու համար նրանց ծնողները չպետք է կանգնեն արտագաղթի առջեւ»,- ասում է ոսկեպարցի Սպանդար պապը: «Ծնելիության աճը անհրաժեշտ է նաեւ Ոսկեպարի միջնակարգ դպրոցին»,- նշում է դպրոցի տնօրեն Ն. Բեգլարյանը: 2000-2001 ուումնական տարում դպրոցը 152 աշակերտ ուներ, այս տարի` 98:
Սյուզաննա Սիրադեղյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել