HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրանի ծրագրի դեմ կպայքարեն դատարանում

«Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզման նպատակով ընդերքաօգտագործման հատուկ թույլտվություն է ստացել ՀՀ կառավարությունից: Օրենքի պահանջի համաձայն` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն 04.08.2009թ. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հասարակական լսումներ անցկացրին «ՀՀ Սյունիքի մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծի վերաբերյալ: 04.08.2009 թ. հասարակական լսումների արձանագրությունը կեղծվեց. արձանագրությունը չի համապատասխանում իրականությանը: Դրանից հետո Կապան քաղաքի մի շարք հասարակական կազմակերպություններ դիմեցին Կապանի քաղաքային և Լեռնաձորի գյուղական համայնքների ավագանուն, որն իր հերթին որոշում կայացրեց և դիմեց ՀՀ կառավարությանը, որպեսզի կառավարությունը չեղյալ համարի իր կայացրած այն որոշումները, որոնք վերաբերում են ՀՀ տարածքում ՈՒՐԱՆԻ ծրագրի իրականացմանը: Բայց ՀՀ կառավարությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն առ այսօր հաշվի չեն առնում հասարակության կարծիքը և շարունակում են իրենց որդեգրած ուղին: Ուստի, «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը, ելնելով իրավիճակից, պատրաստվում է դիմել դատարան և բողոքարկել 04.08.2009թ. ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի անցկացրած հասարակական լսումների արդյունքները` կապված «ՀՀ Սյունիքի  մարզում ուրանի և ուղեկցող օգտակար հանածոների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման» նախագծի վերաբերյալ, ինչպես նաև արդեն ՀՀ կառավարության այն որոշումները, որոնք վերաբերում են ՀՀ տարածքում ՈՒՐԱՆԻ ծրագրի իրականացմանը: Ովքեր ցանկանում են միանալ դատական գործընթացին, խնդրում ենք դիմել մինչև 2010թ. նոյեմբերի 20-ը: Հարգելի գործընկերներ, ակնկալում ենք ձեր աջակցությունը: «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ նախագահ Ռաֆայել Ասրյան Ք.Կապան 24.10.2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter