11 օրվա ընթացքում պետբյուջե է մուտքագրվել 4.16 մլն դրամ
Բնապահպանական պետական տեսչությունը 2010թ. հոկտեմբերի 11-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կայացրել է 35 վարչական որոշում 2.53 մլն դրամ գումարով և հաշվարկել է շրջակա միջավայրին պատճառված վնաս` 4 մլն 903 հազ. դրամի չափով:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Վայոց ձորի ՏԲ կողմից Գոմքի համայնքում արձանագրված հրդեհի հետևանքով բնությանը պատՃառված վնասը կազմել է 4.325 մլն դրամ: Գործն ուղարկվել է մարզային դատախազություն:
Լոռու ՏԲ-ի հայտնաբերած ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամ վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 157.5 հազ. դրամի չափով:
Տավուշի ՏԲ-ի հայտնաբերած ապօրինի ծառահատման 1 դեպքի համար կայացվել է 50.0 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում, և հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված վնաս` 26.0 հազ. դրամի չափով:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ-ն շրջայցերի ընթացքում արձանագրել է որսի կանոնների խախտման 4 դեպք, ինչի համար կայացվել է ընդհանուր 120.0 հազ. դրամի վարչական տուգանքի 4 որոշում, և հաշվարկվել է 6.7 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Վայոց ձորի ՏԲ-ի հայտնաբերած ապօրինի ձկնորսության և որսի 1 դեպքի համար կայացվել է 80.0 հազ. դրամի վարչական տուգանքի 2 որոշում, և հաշվարկվել է 21.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի ՏԲ-ն շրջայցի ընթացքում արձանագրել է որսի կանոնների խախտման 1 դեպք, որի համար կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0 հազ. դրամ:
Ընդերքի պահպանության ոլորտ
Ավարտվել է ստուգումը 4 կազմակերպությունում, կայացվել է 4 վարչական տուգանքի որոշում` 450.0 հազ. դրամի չափով:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի ստուգման արդյունքում կայացվել է 550.0 հազ. դրամի վարչական տուգանքի 4 որոշում, և հաշվարկվել է 292.22 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության բաժինը կայացրել է 380.0 հազ. դրամի 4 վարչական որոշում, և հաշվարկվել է 9.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Ստուգայցի արդյունքում Երևանի ՏԲ-ի աշխատակիցների հայտնաբերած հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում:
Տարածքային բաժինների աշխատակիցներն արձանագրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 3 դեպք, ինչի համար 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի 150.0 հազ. դրամ ընդհանուր գումարով 3 որոշում, և հաշվարկվել է 70.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է 620.0 հազ. դրամի 9 վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտքագրվել է 4.16 մլն. դրամ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել