HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջակցում են «մարդ-արջ» հակամարտության մեղմացմանը Հայաստանի հարավում

Սեպտեմբեր ամսից հաճախակի դարձած գորշ արջերի այցելությունները Սյունիքի մարզի Մեղրիի շրջանի համայնքների մրգատու այգիներ վնասներ են հասցրել տեղական բնակչությանը: Աշխարհի տարբեր մասերում «մարդ-արջ» հակամարտության նման օրինակները բազմաթիվ են հատկապես աշնանային բերքի ժամանակահատվածում: Հայաստանը նույնպես բացառություն չէ, և վայրի արջերի ներխուժումից ամենից շատ վնասներ են կրել Նռնաձոր, Շվանիձոր և Ալվանք գյուղերի բնակիչների մրգատու այգիները: Մուտք գործելով գյուղացիների այգիներ` արջերը ոչ միայն ուտում են պտուղները (խաղող, թուզ, նուռ), այլև կոտրում են բերքատու ծառերը: Ելնելով ստեղծված իրավիճակից`Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան գրասենյակը, առաջնորդվելով «բնության հետ ներդաշնակ ապրելու» իր ընդհանուր առաքելությամբ, աջակցում է մի նախաձեռնությանը, որի շրջանակներում տեղական բնակիչները «Արևիկ» ազգային պարկի աշխատակիցների հետ համատեղ գիշերային ժամերին հերթապահություն են իրականացնելու` պտղատու այգիները պահպանելու, ինչպես նաև արջերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Այս ծրագիրը նպատակ ունի պահպանել Հայաստանի կարմիր գրքում գրանցված գորշ արջի պոպուլյացիան և նրա անվտանգությունը` կանխելով գյուղացիների կողմից անցանկալի, բայց ակնհայտ սպասվելիք ապօրինի որսը, ինչպես նաև աջակցել Մեղրիի շրջանի համայնքներին` զերծ պահելու նրանց մրգատու այգիները արջերի հասցրած վնասներից: Այս մասին նշվում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter