HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Էսօր քեֆի օր ա»

ԱԺ նոր դահլիճի տեխնիկական խնդիրները զվարճացրել էին պատգամավորին Այսօր ԱԺ վերանորոգված դահլիճում մեկնարկեց նիստերի քառօրյան: Հավանաբար լուսավոր դահլիճի իդեալական պայմանները ստիպել էին որոշ պատգամավորների ներկայանալ ԱԺ: Աշնանային նստաշրջանի այս քառօրյայի առաջին նիստին 106 պատգամավոր էր ներկայացել, մինչդեռ սովորաբար նրանց թիվը չի հասնում 96-ի: Սակայն պատգամավորների զգալի մասը երկար չդիմացավ նաև բարեկեցիկ պայմաններին և օրակարգը հաստատելուց հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ լքեց դահլիճը: Այս նիստին էլ տեխնիկական խնդիրների պակաս չզգացվեց. պատգամավորների առջև դրված է մեկական մոնիտոր, և մի քանիսի մոնիտորներն այդպես էլ չաշխատեցին: ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը տեղից դժգոհեց տեխնիկական խնդիրներից: Երբ իրարանցում սկսվեց, պատգամավորներից մեկը բղավեց. «Էսօր քեֆի օր ա»: Քանի որ ԱԺ դահլիճում լրագրողների համար նախատեսված տեղեր չկան, լրագրողները խորհրդարանի աշխատանքները լուսաբանում են ԱԺ օթյակից, որտեղից պատգամավորների դեմքերը չեն երևում: Ուստի չտեսանք, թե որ պատգամավորն էր բղավողը: «Գիտեմ, որ ոգևորված եք, բայց զսպեք ձեր էմոցիաները»,- պատգամավորին դիտողություն արեց Հովիկ Աբրահամյանը: Այսօր շքեղ դահլիճում հայտնվեցին նաև տարիներ առաջ շրջանառությունից հանված համարակալված բարձրախոսները: Պատճառը դարձյալ տեխնիկական էր. պատգամավորների անհատական բարձրախոսները չէին աշխատում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter