Երկու զոհ, մեկ վիրավոր
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 75 էլեկտրական սյան մոտ բախվել է ճամփեզրի ծառին:
Պատահարի հետևանքով ուղևոր, ոստիկանության տրանսպորտային վարչության «Սևան» կայարանի գծային բաժնի «Չարենցավան» կայարանի գծային կետի ոստիկան, ոստիկանության ավագ, 1978 թ. ծնված Արայիկ Գալստյանը տեղում մահացել է, իսկ 1961 թ. ծնված Լիպարիտ Ս.-ն և 1979 թ. ծնված Լևոն Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ Լևոն Պողոսյանը գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել