
Մոսկովյան թերթի աղբյուրի փոխանցմամբ` ՌԴ իրավապահ համակարգի ներկայացուցիչները օրերս նոր փաստեր են բացահայտել` կապված Մոսկվայի նախկին քաղքապետ Յուրի Լուժկովի եւ ՀՀ իշխանությունների միջեւ տեղի ունեցած կասկածելի գործարքների մասին: Այս մասին տեղյակ են նաեւ ՀՀ իշխանությունները. արդյունքում` օրերս այս թեմայով Սերժ Սարգսյանը հավաք է նախաձեռնել, որին մասնակցել են մականունավոր օլիգարխ պատգամավորները` ի դեմս Սամվել Ալեքսանյանի, Ռուբեն Հայրապետյանի, Լեւոն Սարգսյանի, Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի, Գագիկ Բեգլարյանի եւ այլոց:
Խոսակցությունը բավականին ծանր է եղել Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի համար: Մականունավորներից մեկն անգամ հանդգնել է «ըմբոստ» դատողություներ անել, ինչը դուր չի եկել Սերժ Սարգսյանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել