
Մեր տեղեկություններով` ՀՀ Սահմանադրական դատարանի անդամների երկու թափուր տեղերից մեկի համար իշխանական վերնախավում քննարկվում է «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի թեկնածությունը: ՍԴ անդամ նշանակում է ՀՀ նախագահը, եւ այս պարագայում թեկնածուն պետք է ընդունելի լինի Սերժ Սարգսյանի համար: Այս թեկնածությունը բավական հետաքրքիր է այն առումով, որև Ս. Սարգսյանը ՀՅԴ-ին, հետեւաբար` Ա. Մինասյանին, յուրային չի համարում: Մինչդեռ Ա. Մինասյանն ԱԺ այն եզակի պատգամավորներից է, ով ունի համապատասխան գրագիտություն, շատ հաճախ հեղինակում է օրենսդրական նախաձեռնություններ եւ հանդես է գալիս օբյեկտիվ քննադատություններով: Ի դեպ, մեր տեղեկություններով` Ա. Մինասյանի թեկնածությանն առանձնապես կողմ չէ նաեւ հարազատ ՀՅԴ-ն, որովհետեւ կորցնում է բավական պատրաստված անդամի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել