HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆրանսահայերը նույնպես զարմացել էին

Այսօր Ազգային ժողովում հյուրեր կային: Լրագրողների օթյակներից մեկն ամբողջությամբ զբաղեցրել էին Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած ֆրանսահայ երիտասարդները: Օթյակի ապակիների հետեւից երիտասարդներին ուղեկցողը պատմում էր, թե ինչ բաց ու թափանցիկ է աշխատում ԱԺ-ն: Որպես «բաց ու թափանցիկ» աշխատանքի օրինակ նա նշեց լրագրողներին, որ ազատ լուսաբանում են խորհրդարանի աշխատանքները: Երիտասարդներից մեկի ուշադրությունը գրավեցին օթյակի ապակիները, որոնք մեկուսացնում են ընդհանուր դահլիճից: «Գիտեք, առաջ լրագրողները նստում էին պատգամավորների հետ նույն դահլիճում ու խանգարում էին նրանց աշխատանքը: Այդ իսկ պատճառով լրագրողների համար սենյակներն առանձնացվել են»,- պարզաբանեց նախարարության աշխատակցուհին: ԱԺ նախագահ. Հովիկ Աբրահամյանը նույնպես ողջունեց հյուրերին, որոնք օթյակի ապակիներին կպած փորձում էին տեսնել ամբողջ դահլիճը: Իսկ պատգամավորները շրջվեցին եւ սկսեցին ծափահարել երիտասարդներին: Պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այնքան էր ոգեւորվել, որ նույնիսկ օդային ողջյուններ էր հղում նրանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter