Դպրոցի գործադիր տնօրենը մեղադրվում է յուրացման մեջ
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է Շիրակի մարզի Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրենի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Հարությունյանը 2008 թ. հոկտեմբեր ամսից մինչեւ 2009 թ. դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում աշխատել է որպես Հովունի գյուղի միջնակարգ դպրոցի գործադիր տնօրեն: 2008-2009 եւ 2009-2010թթ. ուսումնական տարիների ընթացքում «ՀՀ ԿԳՆ ԾԻԳ պետական հիմնարկի դասագրքերի շրջանառու հիմնադրամ»-ի կողմից դպրոցին հատկացված դասագրքերի դիմաց աշակերտներից հավաքված գումարներից համապատասխանաբար ստացել է 190.000 եւ 270.000 դրամ գումար: Ըստ նախաքննության` գումարները գործադիր տնօրենը չի մուտքագրել հիշյալ հիմնադրամի հաշվին եւ յուրացրել է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ, հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել