HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց է պատրաստել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները թմրամիջոց պատրաստելու կասկածանքով բերման են ենթարկել 1961 թ. ծնված Մանվել Ն.-ին:
Բնակարանից,  որտեղ վերանորոգման աշխատանքներ էր կատարում, զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է 2 թերթիկ կոֆետին տեսակի դեղահաբ, 10 հատ սպիտակ դեղահաբ, պլաստմասե տարայով 200 գրամ բենզին, կես տուփ սոդա, 10 տուփ լուցկի, 1 սրվակ յոդ, 4 սրիչ, 10 մլ ծավալով 3 ներարկիչ, որոնցից  մեկը 4 մլ բաց շագանակագույն, մյուս երկուսը` բաց դեղնավուն լուծույթներով:
Մանվել Ն.-ն հայտարարել է, որ նշված նյութերով պատրաստել է թմրամիջոց, իսկ ներարկիչի շագանակագույն լուծույթը  թմրամիջոց է: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter