Թմրամիջոց` մեքենայի թաքստոցից
Հոկտեմբերի 25-ին` ժամը 15:50-ին, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու կասկածանքով Փոքր Մանթաշ գյուղից, «Գազել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Սարգիս Մ.-ին: Ավտոմեքենայի զննությամբ ղեկի կափարիչի տակից հայտնաբերվել և առգրավվել է 0,8 գրամ կանաչ, չորացված, կանեփանման զանգված:
Սարգիս Մ.-ն հայտնել է, որ նշված զանգվածն իրենն է, քաղել է գյուղին հարակից տարածքում աճած կանեփի թփերից և չորացրել իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել