
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը նաև «Մաքս-գրուպ» կոնցեռնի նախագահն էր, երեկ «Առավոտի» հարցին, թե որքա՞ն ներդրում էին արել «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` 2003-ին կապուղիների մրցույթում հաղթող ճանաչվելուց և արտոնագիր ստանալուց հետո, պատասխանեց. «Մինչև 2005-ը ներդրում չենք արել: 2005-ին մեր բաժնետոմսերը վաճառել և այլևս կապ չունենք այդ հեռուստաընկերության հետ»:
Մինչդեռ մրցութային առաջարկում ներկայացված հավաստագրով` «Մաքս-գրուպը» հանձն էր առել իրականացնել հեռուստաընկերության զարգացման ֆինանսական ծրագիրը և 7 տարվա ընթացքում կատարել 2,5 մլն դոլարին համարժեք դրամային ներդրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել