Սևանի մակարդակն իջել է
«Հրապարակի» տեղեկություններով` վերջին օրերին Սևանա լճի մակարդակը նկատելիորեն իջել է: Դա տեսանելի է անգամ անզեն աչքով: Մասնագետներն ահազանգում են, որ եթե այս տարի խիստ ձմեռ լինի, լճի մակարդակը կարող է ավելի իջնել:
Բնապահպանության նախարարությունը, սակայն, Սևանա լճին սպառնացող որևէ վտանգ չի տեսնում: Ինչպես «Հրապարակին» փոխանցեցին նախարարությունից, վերջին օրերի տվյալներով` Սևանա լճի ջրի մակարդակը 1.899 մ 80 սմ է: Օգոստոս ամսվա նույն ժամանակահատվածի համեմատ լճի մակարդակն իջել է 0,11 սմ-ով:
Սևանի մակարդակի իջեցումը ԲՆ Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կադաստրի բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Գրիգորյանը պայմանավորեց ոռոգման սեզոնով: Ըստ նրա` անհանգստանալու առիթ չկա: Ամեն տարի` նույն ժամանակահատվածում, վիճակը նույնն է լինում, որովհետև ոռոգման նպատակով բացթողումներ են կատարվում, ինչի հետևանքով լճի մակարդակը նվազում է, իսկ հետո` ավելանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել