HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջ, Հայաստան

Այս տարի 2009 թ. համեմատ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը նվազել է ևս 0.1 կետով (այսինքն` Հայաստանը դարձել է ավելի կոռումպացված): Ներկայումս Հայաստանը կոռուպցիայի մակարդակի առումով 123-126-րդ տեղն է կիսում Էրիթրեայի, Մադագասկարի և Նիգերի հետ: «ՉԻ» - Այն, որ կոռուպցիայի մակարդակի առումով Հայաստանը վերջապես հասել է աֆրիկյան երեք ամենահետամնաց երկրներին, զարմանալի չէ: Անցած տարվա ընթացքում իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գիշեր-ցերեկ զբաղված են «կոռուպցիայի դեմ պայքարելով»: Փաստորեն, այդ պայքարը հաջողությամբ է պսակվել. կոռուպցիան Հայաստանում խորացել է: Ամենաուրախալին այն է, սակայն, որ իշխանություններն այս ասպարեզում դեռ «աշխատելու տեղ ունեն»: Աշխարհում դեռ կան մոտ 50 երկրներ, որոնք ավելի կոռումպացված են, քան Հայաստանը: Հուսով ենք` Սերժ և Տիգրան Սարգսյանների հետևողական ջանքերի շնորհիվ առաջիկայում այս թիվը կփոքրանա: Այնպես որ, առաջ, Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter