HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5000-անոցներով

Երեկ «ՀԺ»-ն Վանաձորի Մանկավարժական համալսարանի ուսանողներից ահազանգ ստացավ, որ ուսխորհրդի ներկայացուցիչները ուսանողներին 5000 դրամ են առաջարկում` հոկտեմբերի 30-ին Սպիտակում կայանալիք ԲՀԿ միջոցառմանը մասնակցելու համար: Մանկավարժականի ուսանողների խոսքով` ուսխորհրդի ներկայացուցիչները ասում են, որ հոկտեմբերի 30-ին Սպիտակի գլխավոր հրապարակում մեծ համերգ է տեղի ունենալու, և հենց դրան մասնակցելու համար պետք է ինչքան հնարավոր է շատ ուսանող հավաքել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը երեկ «ՀԺ» թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ օրը տեղի է ունենալու ոչ թե համերգ, այլ ուրիշ միջոցառում: Ծառուկյանի ուղեկցությամբ Սպիտակի Յանուկովիչի անվան հրապարակ է այցելելու Ուկրաինայի հոգևոր առաջնորդ Վլադիմիրը: Ուսանողներին բաժանվող գումարների հետ կապված մեր թղթակիցը մեկնաբանություն ստանալ չի հասցրել, քանի որ Գալստյանը, զրույցը չավարտած, հեռախոսն անջել է, ապա դարձել անհուսորեն անհասանելի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter