HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվում է «Ներկայի վերականգնումը» միջազգային բաց փառատոնը

Հոկտեմբերի 25-31-ը Ազգային թատերական ստեղծագործական միավորումն անցկացնում է արդի դրամատուրգիայի «Ներկայի վերականգնումը» 1-ին միջազգային բաց փառատոնը՝ ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի առաջատար դրամատուրգների, բեմադրիչների և թատերական 35 գործչի մասնակցությամբ, հեղինակային ընթերցումների ձևաչափով։ Իր բնույթով, ծավալով և ընդգրկումով նման փառատոն առաջին անգամ է անցկացվում: ՀՀ մշակույթի նախարարության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող փառատոնի նպատակն է բացահայտել նոր անուններ, գտնել ստեղծագործական համագործակցության եզրեր ու հեռանկարներ, իրականացնել միջպետական բեմադրական նախագծեր։ Փառատոնի շրջանակում նախատեսվում են դրամատուրգիական ընթերցումների միջազգային 1-ին բաց փառատոնի առթիվ հրատարակված դրամատուրգիական երկերի ժողովածուի շնորհանդեսը, վարպետության դասեր, սեմինար, բուհերի ուսանողության հանդիպումներ փառատոնի մասնակիցների և ԱՊՀ ու Բալթյան երկրների թարգմանիչների ու հրատարակիչների հետ և այլն։ Ժողովածուն ընդգրկում է փառատոնի ընթացքում ընթերցվող պիեսները, հեղինակների ինքնակենսագրականները և արդի թատրոնն ու դրամատուրգիան լուսաբանող թատերագիտական հոդվածներ։ Փառատոնի փորձագիտական խորհրդի կազմում ընդգրկված են Ռուբեն Բաբայանը (Հայաստան), Օլեգ Լոյեվսկին (Ռուսաստան), Ժանիշ Կուլմամբետովը (Ղրղզստան), Յան Ունդուսկը (Էստոնիա), Դավիթ Բուխրիկիձեն (Վրաստան): Ժյուրիի կազմում են Վահան Բադալյանը (Հայաստան), Դայնիս Գրինվալդը (Լատվիա), Վալերի Անիսենկոն (Բելառուս), Պավել Ռուդնևը (Ռուսաստան), Ելենա Կովալսկայան (Ռուսաստան): Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter