HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սպասում են իշխանությունների պատասխանին

Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը քվեարկության է դրվելու վաղը: Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր կազմակերպել խմբակցությունների հետ: «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը ողջունեց Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը` նշելով, որ այն նպատակ ուներ քվեարկության նախօրյակին համալիր լուծումների ուղիներ փնտրել: «Ղարաբաղի անկախության ճանաչումը համարում ենք համազգային անհրաժեշտություն»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` իշխանությունները ձախողել են օրինագիծը մեծ օրակարգում ներառելու «Ժառանգության» բոլոր փորձերը, և խմբակցությունն էլ, օգտվելով իր իրավունքից, հարցի քննարկումը արտահերթ կարգով է կազմակերպել: «Մինչև վաղը` ժամը 12-ը, պատրաստ ենք սպասել, ընդունել այն առաջարկը, որ այդ օրինագիծը ակտիվ կպահի հերթական օրակարգում: Սա անհրաժեշտ է մեր պետականության և հայ ժողովրդի համար»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժառանգությունն» առայժմ իշխանություններից պատասխան չի ստացել: Դրանից է կախված` Արցախի անկախության ճանաչման օրինագիծը կդրվի՞ քվեարկության, թե՞ կընդգրկվի մեծ օրակարգում` հարմար պահի քվեարկվելու ակնկալիքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter