HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծումն արգելվելու է օրենքով

Այսօր Ազգային ժողովը քննարկեց Կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը` ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծումը վերացնելու վերաբերյալ: Կառավարության ներկայացուցիչ, Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը օրենսդրական փոփոխությունը պայմանավորեց նրանով, որ 2010թ. 9 ամսվա ընթացքում շուրջ 10.000 քաղաքացի ժամանակավոր ներմուծման ռեժիմով է ավտոմեքենաներ ներմուծել: «Անհավասար վիճակ է ստեղծվում բոլոր այլ ներմուծողների նկատմամբ, ովքեր ներմուծում և վճարում են մաքսային վճարներ: Իսկ այդ 10 հազար քաղաքացիները, ձևակերպելով ժամանակավոր ներմուծում, իրենց վճարները հետաձգում են և տվյալ պահին վճարումներ չեն կատարում: Դրա հաշվին պետական բյուջեն կորուստներ է ունենում: Այդ գումարները շուրջ 12 միլիարդ դրամ կարող են կազմել, եթե այդ մեքենաների ներմուծումից քաղաքացիները հրաժարվեն: Պետք է ապահովվի հավասար դաշտ»,- ավելացրեց Արմեն Ալավերդյանը: Ըստ նրա` բոլորն էլ գիտեն, որ ժամանակավոր ռեժիմով ներմուծված ավտոմեքենաներն ամենևին էլ «ժամանակավոր» չեն մնում Հայաստանում. դրանք ներմուծվում են և երկրում մնում մշտապես: Արմեն Ալավերդյանը վերլուծություններ է արել ու պարզել, որ ժամանակավոր ներմուծման կարգից օգտվում են հատկապես թանկարժեք ավտոմեքենաներ ներկրողները, այսինքն` հենց մեծահարուստներն են խուսափում մաքսային վճարումներ կատարելուց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter